Թուրքիայից ապօրինի ճանապարհով Հունաստան անցել ցանկացող փախստականների փչովի նավը բախվել է ժայռուտներին և սկսել խորտակվել:
«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 14-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ոստիկանական ակադեմիայի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով, ճշտված տվյալներով, առնվազն 13 մարդ է զոհվել:
Մոտավորապես 6,7 հազար մարդ է զոհվել Մյանմայում բախումների առաջին ամսվա ընթացքում՝ օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրում հարկային բարենորոգմանը նվիրված իր ելույթում հայտարարել է որ ԱՄՆ-ը կանգնած է նոր տնտեսական հրաշքի շեմին:
Համաշխարհային հանարկցությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի պատերազմ թույլ չտա Հյուսիսային Կորեայի հետ:
Թերեզա Մեյի կառավարությունը դեկտեմբերի 13-ին խորհրդարանում պարտություն է կրել Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագծի քննարկման ժամանակ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս մի քանիսը՝ վիրավորվել դեկտեմբերի 14-ին ոստիկանական ակադեմիայի վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով է դեկտեմբերի 14-15-ին անցկացվելու Բրյուսելում։
Իսրայելը դեկտեմբերի 14-ից անորոշ ժամանակով փակել է Գազայի հատվածի հետ սահմանի բոլոր անցումները անվտանգության բնագավառի իրավիճակի պատճառով:
West Wind Aviation ընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին 22 ուղեւորներ եւ անձնակազմի երեք անդամներ, դեկտեմբերի 13-ին կործանվել է Կանադայի Սասկաչեւան նահանգի հյուսիսի օդանավակայաններից մեկից ոչ հեռու:
Բրիտանացի բժիշկները կատարել են հազվագյուտ ախտաբանությամբ, երբ սիրտը գտնվում է կրծքավանդակի սահմաններից դուրս, նորածին երեխային փրկելու հաջող վիրահատություն:
«Հիշում եմ` ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը»:
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
Դեկտեմբերի 12-ին Լոնդոնում կայացել է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան:
Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն հաստատել է այն լուրը, որ Կանադան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու գրածներից մի հատված, որտեղ նա նկարագրում է հին Հայաստանում տիրող ողբալի սոցիալական պայմանները:
Ֆինանսական ոլորտի փորձագետներն անդրադառնում են բիթքոին վճարային միջոցին՝ վերջինիս ֆյուչըրսների առուվաճառքի կապակցությամբ: Ըստ փորձագետների, բիթքոինի արժեքը, որը վերջին շրջանում գրանցել էր սրընթաց աճ, աստիճանաբար կդանդաղի մոտակա ամիսների ընթացքում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ եւ ապացուցում է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում։
Վերջին մեկ տարում 27.6 տոկոսով ավելացել են թուրքական «Aselsan» և «TAI» ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից զենքի վաճառքի ծավալները: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած զեկույցից:
Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Twitter-ում զետեղել է New Shepard 3 բազմակի օգտագործման համակարգի առաջին փորձարկումների տեսագրությունը:
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը մտադիր է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր ժեներալիտետի հետ, որը ձեւավորվելու է տարածաշրջանային խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով:
«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»:
ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ է դրան:
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի է:
Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա:
«Հիմա կատարվում են Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքներ։ Ռուսաստանն արդեն 270 միլիոն տվել է Հայաստանին, և 30 մլն դոլար էլ տվել է գրանտի տեսքով, որը նույնպես ներդրում է»:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում: