ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Գազայում պաղեստինցիների սպանությունը դատապարտող հայտարարությունը
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի հայտարարության ընդունումը, որը դատապարտում էր պաղեստինցիների սպանությունը եւ անկախ հետաքննության կոչ անում: Այդ մասին հայտնել է Times of Israel -ը:
«Անվտանգության խորհուրդը վրդովմունք ու ցավ է հայտնում պաղեստինցի քաղաքացիական անձանց սպանության կապակցությամբ, որոնք իրականացնում էին բողոքի խաղաղ ակցիաների անցկացման իրենց իրավունքը»,- ասված էր հայտարարության նախագծում:
Ինչպես գրել է Associated Press գործակալությունը, ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդը «ցանկանում է, որ Անվտանգության խորհուրդը դատապարտի սպանությունները»:
Մինչդեռ, Կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչը «Խորհրդին կոչ է անում դատապարտել ՀԱՄԱՍ-ին»: ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայի հատվածի իրադրությանը նվիրված արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին Նյու Յորքի ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին):
Հանդիպումը նշանակվել է Քուվեյթի նախաձեռնությամբ: Մինչդեռ, վերջին տվյալներով՝ պաղեստինցիների հետ իսրայելացի զինվորականների ընդհարումների զոհերի թիվը հասել է 59-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: