«Մենք գիտենք, թե ինչպիսի վտանգներով է լի իրավիճակը Վրաստանում, Հայաստանում: Վրաստանը հանձնառու է իր՝ ՆԱՏՕ անդամակցության ցանկությանը, ԵՄ-ին ինտեգրացիային…»:
Քըրք Քըրքորյանը չէր սիրում հարցազրույցներ տալ ու հրապարակային կյանք չէր վարում: Նա միշտ խուսափել է հրապարակայնությունից:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի սպառազինություն մատակարարել հակամարտող կողմերին, քանի որ կողմերն արդեն բավարարից էլ ավելի շատ զենք ու զինամթերք ունեն հակառակորդից իրենց պաշտպանելու համար»,- ասում է Դենիս Սամութը:
Պարբերականի գնահատականին են արժանացել 16-ամյա Մալիայի ու 14-ամյա Սաշայի զգեստները, որով նրանք գնացել էին հանդիպման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:
«Ես ուզում եմ հավատալ, որ կողմերը կգտնեն ուժ, համարձակություն, առողջ միտք, որպեսզի կարողանան իրականացնել քայլեր` ուղղված կարգավորմանը։ Ինձ թվում է, որ Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի զարգացումը դարձել է մեր հակամարտությունների պատանդը»:
«Պատժամիջոցները նրա համար չեն, որպեսզի ջախջախվի ռուսական տնտեսությունը, այլ` որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի ունենա այլ տարբերակ, քան նստել բանակցային սեղանի շուրջ»:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրն ու հայրը պատմել են նրա կյանքի վերջին օրերի մասին: Ժաննա Ֆրիսկեին 2 տարի փորձում էին փրկել աշխարհի լավագույն բժիշկները: «Ժաննան իր սարսափելի ախտորոշումը համարում էր փորձություն, այլ ոչ թե պատիժ»,- НТВ-ն մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը: Երգչուհու հոր խոսքով՝ Ժաննան խոստացել էր իրեն դեռ թոռներ պարգևել:
Շվեյցարիայում ապաստան ստացած իրավապաշտպան Էմին Հուսեյնովը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է իր հետապնդումների փաստին ու խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին, հայտնում է contact.az-ը:
ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի արձանագրությունը, որը մինչև 2016 թվականը երկարեցնում է Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու ալմաստների առանց մաքսատուրքերի մատակարարումները: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը Դոնբասին մատակարարում ու թեսթավորում է իր նոր զինատեսակը, հայտնում է Interfax-ը:
Զինված իսլամական խմբավորումը հարձակվել է Սոմալիի մայրաքաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է հունական իշխանություններին վարկատուների հետ համաձայնության գալու անհրաժեշտության մասին մինչ Եվրամիության արտահերթ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու երկուշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, սակայն հարկավոր է ուշադիր լինել, քանի որ ռասիզմը դեռ կա ու այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալներն ու մասնատում է մեր ժողովրդավարությունը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:
«Ես չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, սակայն եթե ԱՄՆ-ն ասի, որ Ռուսաստանը պետք է դարձյալ վերադառնա G-8, ապա Կանադայի վարչապետը կփոխի իր կարծիքը»,-Պուտինի խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը:
Նվազագույնը 66 մարդ է մահացել Հնդկաստանի Մումբայ քաղաքում օղու թունավորումից, հայտնում է IANS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Շվեդիայում Södersjukhuset հիվանդանոցին կից գործում է կլինիկա, որն օգնություն է ցուցաբերում բռնաբարությունից կամ սեռական ոտնձգությունից տուժած կանանց ու աղջիկներին: Կլինիկան տարեկան օգնում է 600-700 կանանց:
Հրապարակված նյութերի թվում կան գրառումներ 1985թ. ԽՍՀՄ-ի նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ նրա ընկերության մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դորիտ Նիթզան հայտարարել է, որ 2014թ. ապրիլից հունիսի 15-ը Ուկրաինայի արևելքում սպանվել է գրեթե 6,5 հազար մարդ:
«Եթե դուք հարցնեք, թե Մինսկի խումբը կատարյա՞լ գործընթաց է, ապա ես կասեմ, որ շատ անկատար գործընթաց է: Ես այս հարցին վերաբերվում եմ բաց մտքով, բայց այս իրավիճակում մեկ իրողություն կա, որ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ»:
Երեկ տեղի ունեցավ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորությունը Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: Երգչուհուն վերջին հրաժեշտը տալու էին գնացել նրա հարազատները, գործընկերները, որոնց թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, երգիչ-դիզայներ Սերգեյ Զվերևը: Երգչուհու հուղարկավորությանը ներկա էր նաև նրա սիրեցյալը՝ 32-ամյա հաղորդավար Սերգեյ Շեպելյովը, ով պապարացիների ուշադրության կենտրոնում էր:
Մենք միշտ խոսում ենք մերթ Ուկրաինայի, մերթ Իրաքի ճգնաժամի ու մյուս երկրների ճգնաժամերի մասին: Մենք միշտ խոսում ենք, թե ինչ է տեղի ունեցել, սակայն երբեք չենք խոսում՝ ինչու է դա տեղի ունեցել:
Մինսկի իրավապահները ձերբակալել են Յուրի Շուլգանին, ով հայտնել էր 2015թ. Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, հայտնում է telegraf.by-ը:
Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտն այսօր թագուհի Մարգարետ 2-ին խնդրել է ընդունել գործող կառավարության հրաժարականը, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիվանդանոցից ինձ զանգահարեցին, նախազգուշացրեցին, որ այս ընտանիքն է: Առաջին օրը եկա տուն պարզապես նայելու, հաջորդ օրը գնացի աշխատանքի»,-պատմել է կինը: Նրա խոսքով՝ պառկած հիվանդներին խնամելու համար վճարում են 1700 ռուբլի օրական, սակայն իրեն առաջարկվել է 1400 ռուբլի: Կինը պետք է լվանար ու կերակրեր Ժաննա Ֆրիսկեին:
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Ղրիմի ու Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Փոխադարձ արձագանք, իհարկե, կլինի: Ինչպես ցանկացած այլ իրավիճակում՝ կապված միջազգային գործերի հետ, փոխադարձությունը լինում է դրական: Այս պարագայում այն կլինի բացասական»,-ասել է Լավրովը լրագրողներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ուկրաինա, ժամկետները ճշտվում են:
ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել 2016 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր օրինագծի վերաբերյալ իր անհամաձայնության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը, չնայած Սպիտակ տան առարկություններին, ընդունել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական ծախսերի օրինագիծը, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից: Ենթադրյալ ծախսերի գումարը կազմում է 612 մլրդ դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպիտակամորթ Դիլան Ռուֆը, ով կասկածվում է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում սևամորթների գնդակահարելու մեջ, հանցագործությունը պլանավորել է մոտ կես տարի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով ենթադրյալ հանցագործի ընկերոջը՝ Դալթոն Թայլերին: