
Շվեդիայում արաբերենը երկրորդ տեղն է գրավել իր տարածվածությամբ. փորձագետ

Շվեդիայում արաբերենն իր տարածվածությամբ շվեդերենից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել մեծ թվով միգրանտների ներհոսքի պատճառով: Այդ մասին Svenska Dagbladet թերթում գրել է շվեդ լեզվաբան Միքայել Պարկվալը:
«Շվեդիայում լեզուների առումով հաղթահարվել է պատմական նշաձողը. այժմ արաբերենը երկրորդ առավել տարածված մայրենի լեզուն է Շվեդիայում»,-նշում է նա: Ընդ որում արաբերենը երկրորդ տեղից հետ է մղել ֆիններենը, գրում է Պարկվալը:
Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքից տասնյակ հազարավոր միգրանտներ են ժամանել Շվեդիա: 2015 թվականին երկիրն ընդունել է 163 հազար փախստականների, հաջորդ երկու տարիներին՝ համապատասանաբար՝ 29 եւ 26 հազար մարդ:
Պարկվալի ներկայացրած տվյալները պաշտոնական չեն, քանի որ պետական մակարդակով Շվեդիան նման վիճակագրություն չի վարում՝ նմանօրինակ հաշվարկները վիրավորական համարելով երկրում բնակվող էթնիկ խմբերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: