Բաժիններ՝

ԳԴՀ-ի դատախազությունը վերստին պահանջել է Պուչդեմոնի արտահանձնումը Իսպանիային. DPA

ԳԴՀ-ի դատախազությունը հերթական անգամ պահանջել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի արտահանձնումը Իսպանիային: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը:

Սա արդեն երրորդ անգամն է, երբ մեղադրողը դատարանից պահանջում է բավարարել արտահանձնման խնդրանքը: Նախորդ դեպքերում միջնորդությունները մերժվել էին:

Պուչդեմոնը Իսպանիայից Բրյուսել էր փախել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացումից եւ խորհրդարանի կողմից տարածաշրջանի անկախության հռչակումից հետո:

Մարտի 25-ին նա Ֆինլանդիայից Բելգիա մեկնելու ճանապարհին Գերմանիայում ձերբակալվել էր այն բանից հետո, երբ Իսպանիայի դատարանը նրա ձերբակալման եվրոպական օրդեր էր տվել խռովություն հրահրելու եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքներով: Այժմ քաղաքական գործիչը գտնվում է ԳԴՀ-ում, գերմանական դատարանի որոշմամբ նրան ազատ են արձակել 75 հազար եվրո գրավով, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս