Բաժիններ՝

Իսլանդիայում ծնելիության մակարդակն ընկել է մինչև պատմական նվազագույն ցուցանիշ

Իսլանդիայում ծնելիության մակարդակը 2017 թվականին ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ: Կղզի-պետության վիճակագրության ազգային բյուրոյի հրապարակված տվյալների համաձայն, այդ ժամանակաշրջանում երկրում ծնվել է 4071 երեխա:

Այսպիսով, Իսլանդիայում ծնելիության միագումար գործակիցը (ծնունդների թիվը՝ 1 կնոջ հաշվով) հասել է 1,71-ի նշագծին՝ 2016 թվականի 1,75-ի համեմատությամբ: Այդուհանդերձ, սկանդինավյան երկրի բնակչությունը շարունակում է աճել. 2018 թվականին այն գերազանցել է 250 հազարը:

Կղզում ծնելիությունն առաջվա պես 30-40 տոկոսով գերազանցում է մահերի թիվը: Բնակչության աճն ապահովում են նաեւ ներգաղթյալները, որոնց թիվը պետության տարածքում ավելի ու ավելի է մեծանում՝ 2017 թվականին կազմելով բնակչության ընդհանուր թվաքանակի 11 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս