Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դեմէ արտահայտվել Եվրոպայում Գերմանիայի ռազմական առաջատարությանը, նախազգուշացնելով, որ այն կարող է կործանարար լինել:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) Եվրամիության բարեփոխմանը Անգելա Մերկելի դաշինքի համաձայնությունը համարում է նրա պահպանողական դաշինքի հետ կառավարություն կազմելու հիմնական պայմաններից մեկը:
ANA ճապոնական ավիափոխադրողի ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Լոս-Անջելեսից Տոկիո, թռիչքից չորս ժամ անց հետ է վերադարձել ինքնաթիռում չգրանցված ուղեւորի հայտնաբերման պատճառով:
Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի նահանգի Էրի քաղաքում երկու օրվա ընթացքում ավելի քան 120 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել 1958 թվականից ի վեր:
«Յուրաքանչյուր պետություն արտաքին քաղաքական դիվանագիտություն իրականացնելիս պարտավոր է առաջորդվել բացառապես իր պետական շահով»:
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մարդատար նավը բախվել է Հռենոս գետի վրայով ձգվող ավտոճանապարհային կամրջի հենասյանը:
Ֆրանսիայի հինգ դեպարտամենտներում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել սաստիկ քամու պատճառով:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ հազար զինյալներ դեռեւս մնում են Սիրիայում եւ Իրաքում:
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որը բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի համար եւ ներման է արժանացել պետության ներկայիս ղեկավար Պեդրո Կուչինսկիի կողմից, ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, տեղեկացնում է BBC-ին:
Սանտա Կլաուսը նվերներ է բաժանել Սուրբ Ծննդյան գիշերը եւ վերադարձել Հյուսիսային բեւեռ:
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի “Off Road” ավտոմոբիլային ակումբը յուրովի է պատրաստվում Ամանորին:
Թագավորական ընտանիքի անդամների այս լուսանկարը հայտնվել է բազմաթիվ հրատարակություններում եւ վստահաբար կարող է համարվել Սուրբծննդյան ամենաբազմատպաքանակ լուսանկարը, տեղեկացնում է BBC-ին:
Դանիայի Գունդսլեւ քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում է Ստորստրյոմ անվանումը:
«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ Ազգային արխիվներից կորստի են մատնվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ֆոլկլենդյան պատերազմի, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերաբերյալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:
Բիթքոյնի արժեքը կարող է իջնել մինչեւ զրո, եթե գաղտնարժույթը չսկսի օգտագործվել որպես վճարամիջոց:
Անցնող տարին աչքի ընկավ սեռական ոտնձգության մեղադրանքների բազմաթիվ սկանդալներով քաղաքական, լրատվական և կինոարտադրության ոլորտներում:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում գտնվելու 340 օրվա գրեթե մեկ երրորդն անցկացրել է իր կալվածքներում եւ գոլֆ-ակումբներում:
ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել է նկարիչ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Գիվենսը, որն ստեղծել է Բագզ Բաննի ճագարի կերպարը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Աբու-Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու առաջարկությամբ, որն ընդհանուր սահման ունի Երուսաղեմի հետ:
Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ, բայց դրա համար հարկավոր է հակամարտող կողմերի համաձայնությունը:
Ռուս զինծառայողների մշտական խմբավորում են սկսել ձեւավորել Տարտուսում ՌԴ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետում եւ «Հմեյմիմ» ավիաբազայում:
Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած վիճաբանության պատճառով ձերբակալված, այնուհետև դատարանի որոշմամբ ազատ արձակված երեք թուրքից երկուսն Իսրայելից կարտաքսվեն:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դանակահարել է ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր մտնել ավտոմոբիլով, որի մեջ հրազեն է եղել:
Կանադայի Օնտարիոյի նահանգում 68 տարեկան հասակում մահացել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Հեզեր Մենզես Ուրիխը, որն առավել հայտնի է «Երաժշտության հնչյունները» (The Sound of Music, 1965 год) ֆիլմ-մյուզիքլում կատարած դերով:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել կապի «թեժ գիծ» բացելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների իրագործման եւ Կորեական թերակղզու իրադրության հետ կապված տեղեկատվության փոխանակման համար: