Բաժիններ՝

Հարյուրավոր անգլիացիներ են բլրից թավալգլոր եղել գլուխ պանրի հետևից

Անգլիայի Գլոսթերշիրի կոմսության Բրոքվորթ գյուղում կայացել է պանիր գլորելու ամենամյա մրցությունը: Այս մասին հայտնել է The Independent-ը: Մրցումներն անցկացվում են 1826 թվականից:

«Գլոսթեր» գլուխ պանիրը նետում են Քուփերզ հիլ 180-մետրանոց բլրից, որը գտնվում է Բրոքվորթից ոչ հեռու: Վայրկյան անց դրա հետեւից են սուրում բազմաթիվ մասնակիցներ: Շատերին չի հաջողվում ոտքի վրա մնալ, եւ նրանք թավալգլոր իջնում են անձրեւից սայթաքուն լանջով: Պանրին հասնել, որը գլորվում է ժամում 112 կիլոմետր արագությամբ, առայժմ ոչ մեկին չի հաջողվել, ուստի հաղթող են համարում նրան, ով առաջինը կհասնի եզրագծին:

Այս տարի Քուփերզ հիլի առջեւ էին հավաքվել հազարավոր հանդիսականներ: Բլրից գլորել են չորս մեծ՝ գլուխ պանիր՝ 3-ական կիլոգրամ, եւ երեքը՝ 1,5-ական կիլոգրամ քաշով: Դրանց հետեւից սուրացել են հարյուրավոր մասնակիցներ:

Նրանցից շատերը ժամանել են այլ երկրներից: Վազքահերթերի մասնակիցները հաճախ վնասվածքներ են ստանում, այդ թվում՝ ծանր վնասվածքներ: Մրցության հաղթողներին պարգեւատրում են այն պանիրներով, որոնց հետեւից նրանք վազել են:

https://www.youtube.com/watch?v=KcR9TweWQX4

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս