
Նյու Յորքում «Վայնշտեյնի գործով» դատական լսումները նշանակված են հունիսի 5-ին. AFP

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով դատական լսումները կսկսվեն հունիսի 5-ին Նյու Յորքում, որին առաջադրված են բռնաբարության մեղադրանքներ: Ինչպես հաղորդել է AFP գործակալությունը, այս վճիռը կայացրել էՄանհեթենի դատախազությունը, որն զբաղվում է այդ աղմկահարույց սկանդալի հետաքննությամբ։
Մայիսի 25-ին պրոդյուսերը կանգնել էր Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանի առաջ եւ ազատ էր արձակվել 1 միլիոն դոլար գրավով: Վայնշտեյնին պարտավորեցրել են կրելու հատուկ սարք, որը հսկում է նրա գտնվելու վայրը: Բացի դրանից, նրան արգելված է մեկնել Նյու Յորքի եւ Քոնեքթիքութի նահանգների սահմաններից:
The New York Times թերթի տվյալներով՝ պրոդյուսերին բռնաբարության մեջ մեղադրել է մի կին, որը ցանկացել է անհայտ մնալ: Բացի դրանից, հայցվորի դերում հանդես է գալիս մի այլ կին Լուսիա Էվանս անունով:
Նա պնդում է, որ 2004 թվականին Վայնտշտեյնն իրեն բռնի դրդել է անցանկալի ինտիմ մերձեցման: Հատուկ կազմված մեծ ժյուրին ավելի վաղ ծանոթացել է կանանց ցուցմունքներին եւ դրանք բավարար համարել գործը դատարան հանձնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: