
ԱՀԿ-ն հորդորել է ուժեղացնել պայքարը ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով բարձր մակարդակի հանձնաժողովը հորդորում է քաղաքական մակարդակով բարձրացնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մակարդակը եւ անհապաղ ընդլայնել համաճարակի դեմ պայքարի միջոցառումները:
Այդ մասին ասված է հանձնաժողովի զեկույցում: «Պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտի օրակարգի համար, այլ ոչ թե այն պատվիրակեն միայն առողջապահության նախարարներին, քանի որ այդ պայքարի համար հավաքական աշխատանք եւ համագործակցություն է պահանջվում բազմաթիվ սեկտորներում»,-ասված է զեկույցում:
Զեկույցի համաձայն, «կառավարություններն ու միջազգային հանրակցությունը պետք է նոր տնտեսական պարադիգմա մշակեն ոչ ինֆեկցիոն եւ հոգեկան հիվանդությունների նկատմամբ գործողությունների ֆինանսավորման համար»:
Հանձնաժողովը նաեւ կոչ է անում երկրների իշխանություններին՝ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում իրականացնել արդյունավետ կարգավորում, պատշաճ փոխգործակցություն մասնավոր հատվածի, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության ու համայնքների հետ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ տարեկան ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք թվում են դիաբետը, շնչառական եւ սիրտ-անոթային հիվանդությունները, զոհ է դառնում 41 մլն մարդ, ինչը կազմում է աշխարհում մահվան բոլոր դեպքերի 71 տոկոսը: Զեկույցում հիմնական ուշադրությունը դարձվում է խորացող այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հոգեկան խանգարումներն ու ճարպակալումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 27-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկվի հանձնաժողովի զեկույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: