«Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Սերխիո Կաբյանասը:
Վաշինգտոնը հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում կարգավորում Է իր հարաբերությունները Փհենյանի հետ:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քարա Ջեյն Ֆարար Փեթերսոնը հայտնաբերել է, որ իր մանկության ընկերուհին իրականում իր հարազատ քույրն է
Փարիզում Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը հունիսի 4-ին 2,3 միլիոն դոլարով վաճառել է նախկինում անհայտ տեսակի գիշատիչ դինոզավրի կմախքը, որի երկարությունը հասնում է ինը մետրի եւ գետնից բարձրանում է 2,6 մետր:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը չի պատրաստվում դեկրետային արձակուրդ գնալ ընդհուպ մինչեւ իր երեխայի ծնվելը, որին սպասում է մոտավորապես հունիսի 17-ին:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել է իրեն շվաբր տալ եւ ինքն է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակացույցն ու վայրը:
Սինգապուրի դրամահատարանը հունիսի 5-ին ներկայացրել է հուշադրամներ ի պատիվ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այստեղ կայանալիք հանդիպման:
Գերմանիայի կառավարության տվյալներով՝ երկրում մեծապես նվազել է միջատների քանակությունը:
Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի վերջին, նախագահական վարկանիշը կգլխավորեր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նրա օգտին կքվեարկեր ուկրաինացիների 13,3 տոկոսը:
Կիլաուեա հրաբխից լավայի նոր արտահոսքերն այրել են նրա լանջերին տեղավորված երեք փոքր քաղաքների եւս մի քանի տասնյակ տներ եւ ոչնչացրել դրանց հարեւանությամբ գտնվող լիճը՝ ամբողջությամբ գոլորշիացնելով եւ այն «ողողելով» շիկացած լեռնային հանքապարներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովն «ինչ-որ ավելի մեծ բանի» սկիզբ կդառնա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Վիեննա:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել է, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը։
Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները:
Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ:
Ստոկհոլմի իրավարար դատարանը բավարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության միջնորդությունը «Գազպրոմի»՝ Հոլանդիայի դուստր ընկերություններում նրա բաժինների եւ այդ կազմակերպությունների պարտքի կանալադրման վերաբերյալ:
Ղազախստանն արգելում է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված, բայց որևիցե մարմնի կողմից երկարաձգված անձնագրեր:
Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ:
Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարում կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը:
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչին:
Նիգերիայի Նիգերի նահանգի Մինա քաղաքում առնվազն 180 կալանավորներ փախուստի են դիմել բանտից:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 69-ի:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Աշխարհահռչակ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը փրկել է անծանոթին փողոցային ավազակախմբի հարձակումից:
2018 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած միգրանտների թիվը հասել է 20 հազարի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված: