Բաժիններ՝

Ճապոնիայում ամսական 340-ական դոլար են վճարելու մանկապարտեզների բոլոր սաների համար

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նախադպրոցական տարիքի երեխաների համար համատարած նպաստների ծրագիրը, որոնք աստիճանաբար պետք է գործնականում անվճար դարձնեն երկրում մանկապարտեզների ամբողջ համակարգը:

Ինչպես մայիսի 31-ին հայտնել է Kyodo գործակալությունը, նախատեսվում է պետական բյուջեից ամսական 37 հազարական իեն (մոտավորապես 340 դոլար) վճարել 3-ից մինչեւ 5 տարեկան երեխաների համար: Ինչպես նշվում է, այդ վճարումները կտարածվեն նաեւ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքների վրա:

Օրենսդրության համապատասխան ուղղումների համաձայն, 2019 թվականի ապրիլից դրանց գործողության ուժի մեջ մտնելուց հետո նման նպաստներ կվճարվեն մանկապարտեզների միայն 5 տարեկան սաների համար:

Այնուհետեւ, 2020 թվականի ապրիլից այդ համակարգը կընդգրկի արդեն 3-ից մինչեւ 5 տարեկան բոլոր երեխաներին, որոնք հաճախում են նախադպրոցական հիմնարկներ: Նախատեսվում է նպաստների ֆինանսավորմանը ուղղորդել, մասնավորապես, ապրանքների ու ծառայությունների սպառողական հարկերը ներկայիս 8 տոկոսից մինչեւ 10 տոկոս ենթադրվող բարձրացումից ստացված միջոցները:

Վարչապետ Սինձո Աբեի կառավարությունը հեռանկարում նախատեսում է համանման նպաստների վճարում սկսել նաեւ դպրոցականների, իսկ այնուհետեւ ուսանողների համար: Դրանց չափերը, ինչպես նաեւ այդ համակարգի ֆինանսավորման աղբյուրները դեռեւս որոշված չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս