Բաժիններ՝

Հունգարացիներին կարող են բանտարկել անօրինական միգրանտներին օգնելու համար

Հունգարիայի իշխանությունները քրեական պատժի մասին օրինագիծ են պատրաստել նրանց համար, ովքեր օգնում են ապաստան խնդրող անօրինական միգրանտներին:

Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, ապա փախստականների համար տեղեկատվությամբ թերթիկը, նրանց կերակուր կամ իրավական օգնություն առաջարկելը կհամարվի հանցագործություն: Նաեւ Հունգարիայի իշխանությունները պատրաստվում են փոխելու Սահմանադրությունը, որպեսզի Եվրամիության մյուս երկրներն ապաստան խնդրողներին Հունգարիա չուղարկեն:

Հունգարիայի Magyar Hirlap հրատարակությունը գրում է, որ մի քանի օրից մինչեւ մեկ տարվա բանտային պատիժներ են սպասում նրանց, ովքեր կբերեն միգրանտների, նրանց կօգնեն ապաստան ստանալու հարցում, ինչպես նաեւ նրանց, ովքեր ֆինանսավորում են անօրինական ներգաղթը: Վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվել է մասնակցել Եվրամիությունում փախստականների վերաբնակեցման ծրագրին:

Նա հայտնի եվրասկեպտիկ է, որը հանդես է գալիս Եվրամիությունում հետագա ինտեգրացման դեմ: BBC-ն Բուդապեշտից հայտնել է, որ հունգարացի խորհրդարանականները վիճում են օրինագծի շուրջ, թեեւ այժմ ոչ շատ միգրանտներ կարող են հայտնվել Հունգարիայում՝ հարավային սահմանին տեղակայված փշալարով կրկնակի ցանկապատի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930