Ցանցում հայտնվել է Իրկուտսկի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը
Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում։ Տեսադիտարկման խցիկները նկարահանել են բռնկման պահը:
Դրանցում երեւում է, թե մարդիկ հրդեհի սկսվելուց հետո ինչպես են դուրս փախչում հաստատությունից: Միջադեպը տեղի է ունեցել մանկական տոնի ժամանակ «Գրավիտացիա» գիտահետազոտական կենտրոնում, որը գտնվում է առեւտրական համալիրի երրորդ հարկում:
Հրդեհն առաջացրել է սպիրտ պարունակող հեղուկի բռնկում, տուժել է ութ երեխա: Նրանց հիվանդանոց են տեղափոխել առաջին եւ երկրորդ աստիճանների այրվածքներով:
Հինգ երեխաների հոսպիտալացրել են, երեքը ամբուլատոր բուժում են ստանալու: Ամենից շատ տուժել են երկու հոգի՝ տասը տարեկան մի տղա եւ 13 տարեկան մի աղջիկ: Տղային տեղավորել են ինտենսիվ թերապիայի պալատում, նա ենթարկվել է այրվածքային շոկի:
Հարուցվել է քրեական գործ: Քննիչները ձերբակալել են այն հաստատության տեխնիկական տնօրենին, որը կազմակերպում էր ներկայացումները, ինչպես նաեւ այն աշխատակիցներին, որոնք դրանց մասնակցել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: