Բաժիններ՝

Հավայիում պարտադիր տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով

ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարահանման մասին Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:

Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղակագրում, որը հրապարակվել է Հավայիի օկրուգի կառավարության կայքում:

«Պարտադիր տարահանման է ենթակա Լեիլանի էսթեյթս գյուղը: Բնակիչները ժամանակ ունեն մինչեւ հունիսի 1-ի ժամը 12:00-ն (Երեւանի ժամանակով հունիսի 2-ի 02:00-ն)՝ պարտադիր տարահանման գոտին լքելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ տարահանումից հրաժարվող բնակիչները կարող են ձերբակալվել:

Ավելի վաղ տարահանումը եղել է կամավոր: Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո:

Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ տարահանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 77 տուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս