
ԵՄ-ն հունիսի 1-ից բողոքարկում կսկսի ԱՀԿ-ում և մաքսեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար:
Հունիսի 1-ին այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՉԺՀ-ի արատաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում
։«Միանգամայն պարզ է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի իր շահերը, ուստի, ինչպես երեկ ասաց (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ժան Կլոդ Յունկերը), այսօր ԵՄ-ն վիճարկություն կսկսի ԱՀԿ-ում եւ լրացուցիչ մաքսեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: