
Սերբիան Կոսովոյի հարցը լուծելու է հանրաքվեով

Կոսովոյի հարցի լուծումը Սերբիայի իշխանությունների կողմից կդրվի հանրաքվեի: Այդ մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հունիսի 1-ին հայտարարել է ազգային հեռուստատեսության եթերում։
«Մենք կդիմենք ժողովրդին: Կստանանք աջակցություն կամ ոչ, մեր պատասխանատվության հարցը կլինի երկրի ապագայի հանդեպ»,-հայտարարել է Վուչիչը: Լրագրողուհու ճշտող հարցին, թե արդյոք հանրաքվեն է լինելու քաղաքացիներին դիմելու միջոցը, Վուչիչը պատասխանել է. «Միջոցներից մեկը, միանգամայն ճիշտ է»:
«Եթե ցանկանում եք փոխել Սահմանադրությունը, իսկ եվրոպական ճանապարհին մենք պետք է դա անենք, անհրաժեշտ է գնալ հանրաքվեի, որպեսզի քաղաքացիներն արտահայտեն իրենց կարծիքը»,-ընդգծել է սերբ առաջնորդը:
Վերլուծաբանների կարծիքով՝ քանի որ ԵՄ-ին Սերբիայի անդամակցությունը հնարավոր չէ առանց Կոսովոյի անկախության ճանաչման, ապա փաստորեն հանրաքվեում քաղաքացիներին հարց կառաջարկվի, թե նրանք պատրաստ են արդյոք Կոսովոյից եւ Մետոքիայից հրաժարվել հանուն Եվրոպական միությանը Սերբիայի անդամակցության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: