![](/banners/BeFunky-design.jpg)
Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել ծխոտման պատճառով. CNN
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/tramp-melkanya.jpg)
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել օդանավի ծխոտման պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ թռիչքից մոտավորապես 10 րոպե անց ինքնաթիռի առաջնամասում ծխի հետքեր են հայտնվել, զգացվել է այրումի հոտ: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ավիաբազայում:
CNN-ի տվյալներով՝ միջադեպի պատճառը, ամենայն հավանականությամբ, մեխանիկական անսարքությունն է եղել: Մելանյա Թրամփն ուղեւորվել էր Ֆիլադելֆիա (Փենսիլվանիայի նահանգ)՝ հանդիպելու մի խումբ երեխաների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: