
«Կերչի քոլեջում պայթյունը հետաքննելիս դիտարկվում է ահաբեկչության վարկածը». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ահաբեկչության վարկածը դիտարկվում է»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Միանգամից մի քանի ծառայություններ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Կերչում տեղի ունեցածի մասին:
«Նախագահին Կերչում տեղի ունեցածի մասին զեկուցել են տարբեր ծառայություններ,-ասել է Պեսկովը:-Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տվյալները մշտապես ճշտվում են»: Պեսկովը նաեւ նշել է, որ Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ինչպես արդեն հաղորդվել է, Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր: