Բաժիններ՝

Մարոկոյում առնվազն 10 մարդ է զոհվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետևանքով. Sky News Arabia

Մարոկոյում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը տուժել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով երկաթուղու մի աշխատակցի, տեղեկացնում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է չորս հոգի, տուժել են տասնյակ մարդիկ: Մարդատար գնացքը ռելսերից դուրս է ընկել հոկտեմբերի 16-ի առավոտյան Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթի մերձակայքում:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:50-ին (Երեւանի ժամանակով 13:50-ին) Բուքնադել բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է մայրաքաղաքի Սալե արվարձանի եւ Քենիթրա քաղաքի միջեւ: Համացանցում հայտնված լուսանկարներում երեւում են գնացքի այլանդակված վագոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031