
Պաղեստինյան հրթիռը բնակելի տուն է վնասել Իսրայելի Բեեր Շևա քաղաքում

Իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Բեեր Շեւայում (խոշոր քաղաք Իսրայելի հարավում) հակաօդային պաշտպանության շչակների գործելուց անմիջապես հետո նույնականացվել է Գազայի հատվածից հրթիռի արձակումը Իսրայելի տարածք»,- ասված է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Times of Israel թերթը նշում է, որ հրթիռը պայթել է Բեեր Շեւայի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով հրթիռակոծման հետեւանքով վիրավորներ չկան, բայց վնաս է պատճառվել:
200-հազարանոց Բեեր Շեւան գտնվում է Գազայի հատվածից 40 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում է որպես լուրջ Էսկալացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: