Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության
Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի: Այդ մասին հայտնել է New York Daily News-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ վերջին անգամ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի ընկած ժամանակամիջոցն առանց հրաձգության է անցել 1993 թվականին:
Դադարն սկսվել է հինգշաբթի առավոտյան Բրուքլինում տեղի ունեցած հրաձգությունից հետո եւ ավարտվել երկուշաբի օրվա ցերեկը, երբ Բրոնքսում կրակել են մի մարդու վրա:
Daily News-ը նշում է, որ հրազենի կիրառմամբ միջադեպերի թիվը տարվա ընթացքում նվազում է, թեեւ սպանությունների քանակը 2017 թվականից ի վեր, ընդհակառակը, աճել է 8 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: