
Թրամփն արդեն 106 մլն դոլար է հավաքել իր ընտրարշավի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն 106 մլն դոլար է հավաքել 2020 թվականի նոյեմբերին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու իր արշավի համար: Այդ մասին հայտնել է The Hill վաշինգտոնյան թերթը՝ կվայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի (ԴԸՀ) տվյալները:
Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփի ընտրական հիմնադրամ ընթացիկ տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում հիմնականում ընտրողներից նվիրատվություններ էին ստացվում մինչեւ 200 դոլարի չափով:
Թրամփը վերընտրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԴԸՀ է հանձնել նույն այն օրը, երբ ստանձնեց նախագահի պաշտոնը 2017 թվականի հունվարի 20-ին: Ինչպես այն ժամանակ նշեցին վերլուծաբանները, նրանից առաջ դեռ ոչ ոք այդպես չի վարվել:
Ավանդաբար ԱՄՆ-ի այն նախագահները, որոնք մտադրություն են ունեցել Սպիտակ տանն անցկացնել ոչ թե չորս, այլ ութ տարի՝ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն թույլատրելի ժամկետը, իրենց ընտրարշավն սկսել են իշխանության գալուց երկու տարի հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: