Բաժիններ՝

Կերչի քոլեջում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն հոդվածով. ՔԿ

ՌԴ-ի Քննչական կոմիտեն (ՔԿ) ահաբեկչական գործողություն հոդվածով քրեական գործ է հարուցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով: Այս մասին ՏԱԱՍ-ին հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«ՌԴ-ի Քննչական կոմիտեի Ղրիմի Հանրապետության Գլխավոր քննչական վարչության քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ Կերչ քաղաքի քոլեջներից մեկում այն հանցագործության հատկանիշներով, որը նախատեսված է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողություն»)»,- հայտնել է Պետրենկոն:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին պոլիտեխնիկական քոլեջի ճաշարանում գործել է չպարզված պայթուցիկ սարք՝ լցոնված մետաղական առարկաներով: Նա նշել է, որ տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են, նրանց մեծ մասը դեռահասներ են: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասներեք մարդ, տուժել է շուրջ 50 հոգի, հիմնականում՝ երեխաներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս