
Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել

Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում: «Կերչում դեռեւս չպարզված պայթուցիկ սարք է գործի դրվել»,-հայտնել են կոմիտեում:
«Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր»: «Օպերատիվ շտաբի կողմից կոորդինացվում է իրավակարգի ուժերի եւ վթարային-փրկարարական ծառայությունների գործունեությունը՝ նպատակ ունենալով պարզել պայթյունի պատճառը եւ հնարավոր նոր պայթյունների կանխումը, վարչական ու ռեժիմային համալիր միջոցների կազմակերպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պատահարի վայրը հետազոտում են Անվտանգության դաշնային ծառայության մասնագետները: Նախնական վարկածով՝ քոլեջում պայթյունի պատճառը գազն էր: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ շենքը գազաֆիկացված չէր: