
Պուտինը և Մերկելը քննարկել են Սև ծովում տեղի ունեցած միջադեպը

Վլադիմիր Պուտինը գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է նոյեմբերի 25-ին Ազովա-սեւծովյան ջրատարածքում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը: Վլադիմիր Պուտինը գնահատական է տվել ուկրաինական կողմի սադրիչ գործողություններին՝ վերջինիս ռազմանավերի կողմից միջազգային իրավունքի նորմաների կոպիտ խախտմանը, որոնք կանխամտածված կերպով անտեսել են ՌԴ-ի տարածքային ծով խաղաղ մուտքի կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը հույս է հայտնել, որ Բեռլինը ազդեցություն կգործի Ոուկրաինայի իշխանությունների վրա՝ նրանց հետագա անխոհեմ քայլերից հետ պահելու համար: Նշվել է, որ Ռուսաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները պատրաստ կլինեն լրացուցիչ պարզաբանումներ տալու այն մասին, թե ինչպես են զարգացել հիշյալ իրադարձությունները Կերչի նեղուցի շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: