
Կիևը խաղաղ կարգավորում է փնտրելու Ազովում՝ իրեն վերապահելով ինքնապաշտպանության իրավունք

Ուկրաինան Ազովի շուրջ վեճի խաղաղ լուծման հնարավորություններ կփնտրի՝ իրեն ինքնապաշտպանության իրավունք վերապահելով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Ուկրաինան վեճի խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրելու, բայց, անպայմանորեն, իրեն վերապահելով ինքնապաշտպանության իրավունքի կիրառման հնարավորություն»,- նոյեմբերի 26-ին ասել է նա Կիեւում կայացած ճեպազրույցում: Կլիմկինի խոսքով՝ ռուսական կողմի գործողությունները «հակասում են ինչպես ընդհանուր միջազգային իրավունքին, այնպես էլ ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային»: «Բոլոր հարցերը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: