Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ բողոքի նոտայում հատկապես ընդգծվել է գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկած է ուկրաինական կողմի վրա:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» և «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել: ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և ՌԴ-ի Սևծովյան նավատորմի՝ ուղեկցող նավերի և կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել Է զենք: Արդյունքում Սև ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն Էլ կալանվել են: Ուկրաինայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: