
Բրազիլիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Բրազիլիայում վայրէջքի ժամանակ թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու օդաչուները, ինքնաթիռի սեփականատերն ու նրա կինը:
Ընթանում է հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները: