Բաժիններ՝

Պորոշենկոն Ուկրաինայում ռազմական դրություն մտցրեց մինչև հունվարի 25-ը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ դրեց մինչեւ 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը:

Այդ մասին ասված է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության եւ անկախության ապահովման արտակարգ միջոցառումների եւ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին» Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը», ասված է փաստաթղթում: Ուկրաինայի նախագահը նաեւ ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930