
«Մեզ դուր չի գալիս տեղի ունեցողը». Թրամփն արձագանքել է Կերչի նեղուցի իրադարձություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նա այդ հարցի շուրջ աշխատում է Եվրոպայի երկրների ղեկավարների հետ: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մեզ դուր չի գալիս տեղի ունեցողը, հուսանք, որ իրադրությունը կկարգավորվի»,- ասել է նա, խոսելով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին: «Եվրոպայում եւս հիացած չեն, նրանք նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Մենք բոլորս ենք աշխատում այդ ուղղությամբ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: