
«Պուտինի և Թրամփի հանդիպումը պատրաստվում է, չնայած Ուկրաինայի նավերի հետ կապված միջադեպին». Պեսկով

Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ հանդիպումը նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: «Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի Բուենոս-Այրեսում տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: