Բաժիններ՝

Նոր Զելանդիայում շուրջ 90 սև դելֆին է ափ նետվել. AP

Նոյեմբերի 30-ին շուրջ 50 սեւ դելֆիններ են նետվել Նոր Զելանդիայի Չաթեմ արշիպելագի ափ եւ սատկել: Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Եվս շուրջ 40 կանթնասուններ են հայտնվել ափին, սակայն կարողացել են ինքնուրույն վերադառնալ օվկիանոս: Բացի դրանից, ցամաքում մնացած դելֆիններից մեկը, փրկարարների ժամանման պահին ողջ է եղել:

Հաշվի առնելով նրա անհուսալի վիճակը՝ որոշում է ընդունվել թունավորելով մեռցնել ծովային կենդանուն: Վերջին օրերին սա նման արդեն երրորդ միջադեպն է: Նոյեմբերի 28-ին մի սապատավոր կետ եւ շուրջ 30 սեւ դելֆիններ են ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու մոտ: Նոյեմբերի 26-ին գրեթե 150 սեւ դելֆիններ են ափ նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31