
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունն Սպիտակ տանը սկսել է թեստավորել դեմքերի ճանաչման համակարգը

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը: Այս մասին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, որի կառուցվածքի մեջ է մտնում Գաղտնի ծառայությունը։
Նախագծի իրականացումն սկսվել է նոյեմբերի կեսերին: Ինչպես սպասվում է, նոր համակարգի փորձարկումները կշարունակվեն մինչեւ եկող տարվա օգոստոսի 30-ը: Ներքին անվտանգության նախարարությունը նախագծի մանրամասների մասին չի ծավալվում:
Ըստ որում նախարարությունը խոստովանում է, որ նոր համակարգի տեսադաշտում է հայտնվում նաեւ Սպիտակ տանը հարող առնվազն մեկ փողոցի մի մասը, այսինքն՝ էլեկտրոնիկան գրանցում է բոլոր պատահական անցորդների դեմքերը եւ կպահպանի այն բոլոր քաղաքացիների թվային լուսանկարները, որոնք վերջինիս կողմից ընդունվել են որպես ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից որոնվողներ կամ դրանց հսկողության ներքո գտնվողներ:
Բացի դրանից, դեմքերի ճանաչման համակարգի աշխատանքի ստուգմանը կամավոր հիմունքով մասնակցում են Գաղտնի ծառայության՝ Սպիտակ տունը պահպանող աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: