ԱՄԷ-ի անվտանգության ուժերը իրանական նավ են կալանավորել, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության ու մարդկանց անօրինական կերպով տեղափոխելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը նախազգուշացրել է պետության քաղաքացիներին, որ Սուրբ ծնունդը տոնել ցանկացողները կարող են ազատազրկվել 5 տարով, հայտնում է The Telegraph-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան չի դառնա «Ռուսաստանի կայսերապաշտական թիրախը», հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքի դպրոցներից մեկի վրա, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունն առաջարկում է արգելել Թուրքիայից Ռուսաստան մատակարարվող թեթև արդյունաբերական ապրանքների 70-80%-ը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը:
Իրաքի զինված ուժերը սկսել են հարձակողական օպերացիա, որի նպատակն է ազատագրել ԴԱԻՇ-ից Էր-Ռամադի քաղաքը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով զինվորականների մամլո քարտուղարին:
Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանությանը հաջողվել է դեկտեմբերի 21-ին շեղել Ջիզան նահանգի ուղղությամբ ընթացող բալիստիկ հրթիռի ուղղությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի եռակողմ բանակցությունների ձախողման մեղքը ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման հարցով, ընկած է Ռուսաստանի վրա:
Սաուդցի գրող Զուհայիր Ալ-Կուտբին, ով կոչ էր արել երկրում բարեփոխումներ անցկացնել, դատապարտվել է 4-ամյա ազատազրկման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել թուրքմենների մասին, որոնք բնակվում են Սիրայի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բուրսայի Առևտրա-արդյունաբերական պալատում Էրդողանի ելույթին:
Փարիզն ու Մոսկվան ակտիվացնում են հետախուզական տվյալների փոխանակությունը, որոնք վերաբերում են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուն:
ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Շուրջ 20 մարդ, այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում երկու ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին ու հիվանդանոցում իր աղբյուրին:
Եվրոպա ուղևորվող նավը, որտեղ գտնվել են անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: 2 մարդ զոհվել է, 108-ը՝փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Լիբիայի առափնյա ոստիկանության տվյալների
Նվազագույնը 4 մարդ է զոհվել ու 10-ը տուժել են Հնդկաստանի սահմանապահ ծառայությանը պատկանող ինքնաթիռի աղետի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիի մոտակայքում, հայտնում է India TV-ն:
Ասիական պետությունները վերջին տարիներին ավելացնում են ռազմական ծախսերը, փաստում են ռազմական վերլուծաբանները: Հատկապես զգալի աճ է գրանցվել ռազմական սուզանավերի շուկայում:
«Իսլամական պետություն» խմբավորման շարքերից դասալքությունը վերջերս մեծ չափեր է ընդունել, հեռացողների կարծիքով, խմբավորման ներսում խոսքի ու գործի միջև եղած հսկայական տարբերության պատճառով:
ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով:
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, RIA Novosti-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:
Ռդ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ Ուկրաինան ներառվելու է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում է մթերային էմբարգո: Ուկրաինական ապրանքների նկատմամբ էմբարգոն սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:
Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հայտարարել է սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը: