Ներկայում դոնորների խոստացած միջոցների միայն մեկ քառորդից փոքր-ինչ ավելին է ստացվել Սիրիայի բնակչությանը օգնություն ցուցաբերելու ծրագրերի համար:
«Բնականաբար, հակամարտող երկրներին սպառազինության վաճառքը խնդիրներ կարող է հարուցել, դա հատկապես խնդրահարույց է ՀԱՊԿ-ի առկայության պարագայում, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության առկայության պարագայում»։
Ամերիկացիների միայն 22 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ:
«Ես կարծում եմ, որ, եթե մենք լուրջ և հետևողական աշխատանք տանենք, ապա Ռուսաստանում այդ ընկալումը կփոխվի, և ռազմավարական նշանակության հարաբերությունները կշարունակեն լինել ՌԴ-ի և մեր համար առաջնահերթություն»։
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի միջոցներից մոտավորապես 35 մլրդ եվրո հատկացնել ընդհանուր միգրացիոն եւ սահմանապահ քաղաքականության իրականացման համար:
Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների անցկացումը:
Փարիզում մեկ օրում գրանցվել են առնվազն 78 միլիմետր տեղումներ, գերազանցվել է 1960 թվականի ռեկորդը:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի սինգապուրյան գագաթնաժողովն ամրապնդեց միջկորեական երկխոսության ձեռքբերումները եւ հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ Կորեական թերակղզու միջուկազերծում տանող ճանապարհին:
Ֆրանսիական Կորսիկա կղզու իշխանությունները, որտեղ վարչակազմը վերահսկվում է տեղի ազգայնականների կողմից, պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ընդունել Միջերկրական ծովում արգելափակված Aquarius փրկարարական նավը, որի վրա գտնվում են Աֆրիկայից 600-ից ավելի միգրանտներ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն պաշտպանում է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի ստորագրումը որպես քայլառաջ տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ համաձայնության է եկել բալիստիկ հրթիռների փորձարկման համար մի շարք զինափորձարանների վերացման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայացած հանդիպմանը չի քննարկել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքակազմի թվաքանակի հնարավոր կրճատման թեման:
ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, սակայն հեռանկարում կարող են հանվել:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները սահմանել են այն սպանդի 49 զոհերի Հիշատակի օր, որը երկու տարի առաջ տեղի ունեցավ Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբում:
ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման գործընթացի իրականացումը, որը կներառի միջուկային օբյեկտների վերացումը, կարող է տեւել մի քանի տասնամյակ:
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հիվանդանոց է տեղափոխվել սրտի նոպայից հետո:
Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուրում կայացած հանդիպումը:
ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:
Վոլգոգրադում «Կապիտան Վեչյորկին» ջերմանավի կցանավի հետ զբոսանքների համար նախատեսված կատամարանի բախման հետեւանքով զոհվել է 11 մարդ:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների ու խաղաղության:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է փաստաթուղթն ստորագրելու համար օգտագործել այն գրիչը, որը տրամադրել է սինգապուրյան կողմը:
Բելինում «քառյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը թույլ է տվել նոր դինամիկա հաղորդել «նորմանդական ձեւաչափով» բանակցություններին:
Ֆրանսիայի Էսսոնի դեպարտամենտում ռելսերից դուրս է ընկել մերձքաղաքային ճեպընթացը, տուժել է յոթ մարդ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է եւս յոթով:
Բանգլադեշում հունիսի 12-ի առավոտյան առնվազն 10 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով, որոնք առաջացել են երկրի հարավարեւելյան մասում տեղացած հորդառատ անձրեւներից:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:
Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ է դարձել: