ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին:
Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում:
ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելը դարձավ կազմակերպության բարենորոգման կարեւոր մասը:
Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանն ընկել է Ատլանտյան օվկիանոսը:
«Չի բացառվում, որ Ռուսաստանին չհաջողվի փոխզիջումային ճանապարհով լուծել այս հարցը, և հետաձգվի այն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը:
«Մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով»:
Եվրամիությունը զգալի չափով կրճատել է Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը:
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ:
Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում է Լատինական թաղամասում, փակվել է անվտանգության միջոցառումների շրջանակում:
Եմենի զինված հակամարտության կողմերը՝ կառավարությունը եւ «Անսար Ալլահ» խռովարար շարժման ներկայացուցիչները (հուսիներ), համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջը:
Եվրակազմակերպությունը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու գործում:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին. ուղիղ
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան լարված չեն եղել»։
Կանադան ձերբակալել էՉինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով:
ԱՄՆ-ի երկու կուսակցություններից մի խումբ սենատորներ երկրի Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձեւ նախագիծ, որով պահանջվում է պատժել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար:
ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արեւելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար:
Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ հաջորդ տարվա ընթացքում:
«Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ անդամ երկրների միջև դեռ չկա կոնսենսուս»:
Չինաստանի հյուսիս – արեւմուտքում տեղացել է ձյուն, որը տիրամիսու է հիշեցնում:
Առցանց Dictionary.com անգլերեն լեզվով կայքն այս տարվա գլխավոր բառ է ընտրել «ապատեղեկատվությունը»։ Իսկ ո՞րն է պատճառը, որ կայքի լեզվաբանները 2018 թվականի համար ընտրել են հենց «ապատեղեկատվությունը»։
2014 թվականի առավելագույն ցուցանիշի համեմատությամբ աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը կրճատվել է 44 տոկոսով եւ 2017 թվականի արդյունքներով կազմել 18,8 հազար:
Սերբիայում Բելկա անունով այծը տերերի տանը կերել է 20 հազար եվրո գումարը:
2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։
Ռուսաստանը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Եվրամիությունն սկսում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական ընթացակարգը:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ դատապարտում էվերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց էր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին։
Ամերիկյան կողմը Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման ոչ մի կարգի ապացույցներ չի տրամադրել:
Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
Եվրամիության երկրները պետք է ընդլայնեն եվրոյի գործածումը էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների եւ եվրոպական շուկայի մասնակիցների հետ գործարքներում: