Բաժիններ՝

Ուժեղ երկրաշարժից հետո Ալյասկայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ալյասկայում նոյեմբերի 30-ին երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումների ուժգնությունը տատանվում է 6.6-7.2 մագնիտուդի միջև: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Նահանգապետ Բիլ Ուոքերը հայտարարել է, որ Ալյասկայում հայտարարված է արտակարգ դրություն:

Նա տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է Սպիտակ տան հետ: Ուոքերը հայտնել է, որ ռազմաբազաներից մեկում արձագանքման կենտրոն է բացվել, որտեղ գնահատվում է հետցնցումների ուժգնությունը, ճանապարհների, կամուրջների ու շինությունների վիճակը:

Այս պահին տեղեկություններ զոհերի մասին չկան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնություն տրամադրել Ալյասկայի բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31