
Կուբանում ավտոբուսն ընկել է ծովը, մահացել է առնվազն 12 մարդ

Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսը կառանման տեղից ընկել է ծովը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ զոհվել է առնվազն 12 մարդ, 20-ին հաջողվել է փրկել, ևս երեքի ճակատագիրն անհայտ է: «Ավտոբուսում եղել է 35 մարդ՝ Վոլնա ավանում «Թամաննեֆտեգազ»կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Նրանցից 12-ը զոհվել են, 20-ը փրկված են: Երեքի ճակատագիրը հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: «Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք անգիտակից վիճակում են»,- նշել են բժիշկները:
Պատահարի պատճառները պարզվում են: