Բաժիններ՝

Կուբանում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 17-ի

Կրասնոդարի երկրամասում կառուցվող նավամատույցից ծովն ընկած ավտոբուսի ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ է դարձել 17 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունում: Ճշտված տվյալներով՝ ավտոբուսում կարող էր գտնվել 45 մարդ: Անհայտ է մնում մեկ մարդու ճակատագիրը: Արտակարգ պատահարի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

«17 մարդ զոհվել է, 27-ը՝ փրկվել, նրանցից ինը հոսպիտալացված է»,- ասել է ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Վերջին տվյալներով՝ ավտոբուսը բանվորներով վերադառնում էր հերթափոխից, որոնք զբաղվում էին «Թամաննեֆտեգազ» ընկերության համար երկկողմանի նավամատույցի շինարարությամբ: Ավտոբուսն ընկել է չորս մետր բարձրությունից: Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ երկու հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, ինչպես նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս