Չեչնիայում սպանվել է խորհրդարանի պատգամավոր Մահոմեդ Ասխադովը
Չեչնիայում սպանվել է հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մահոմեդ Ասխադովը: Այդ մասին օգոստոսի 25-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր:
Նշվում է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Խորհրդարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նոյեմբերին պետք է լրանար Ասխադովի 62-ամյակը: 2016 թվականի սեպտեմբերին նա ընտրվել էր չորրորդ գումարման պատգամավոր: Մինչ այդ զբաղեցրել է խորհրդարանի աշխատակազմի առաջին փոխղեկավարի պաշտոնը, իսկ ավելի վաղ ծառայել է որպես Չեչնիայի նախագահի վարչակազմի ղեկավարի եւ կառավարության խորհրդական: