Բաժիններ՝

Powerball վիճակախաղի՝ 758 մլն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել է Մասաչուսեթսի նահանգում

Ամերիկյան Powerball վիճակախաղի՝ 758,7 միլիոն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել է Մասաչուսեթսի նահանգում, ստույգ վայրը չի հայտնվում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակախաղի ներկայացուցիչներին: Խաղարկությունից առաջ վաճառված սոսկ մեկ տոմսում են համընկել բոլոր համարները՝ 6, 7, 16, 23, 26, 4, նշել է գործակալությունը: Վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր շահման տիրոջ անունն առայժմ անհայտ է:

Powerball-ի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի 42 նահանգներում, մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգում և Վիրգինյան կղզիներում: Powerball վիճակախաղում խոշորագույն ջեք-փոթը՝ 1,6 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել է 2016 թվականի հունվարին, երեք շահած տոմսերը գնվել էին Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում և Թենեսիում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031