
Ղազախստանի նախագահը և Յուրի Խաչատուրովը քննարկել են ՀԱՊԿ զարգացումը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են կազմակերպության զարգացման հանգուցային ասպեկտները: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում և կազմակերպության հետագա ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի հանգուցային ասպեկտները»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
Նաև զրույցի ժամանակ «քննարկվել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախապատրաստվելու հարցը, որը պլանավորվում է անցկացնել 2017 թվականի աշնանը Մինսկում»: