Europe1-ը նշել է Եվրոպա միգրանտների հոսքի կրճատման պատճառները
Ֆրանսիայի Europe1 ռադիոկայանը կարծում է, որ Աֆրիկայի երկրներից Եվրոպա ժամանող միգրանտների թվի կրճատման գլխավոր պատճառը Լիբիայում իրադրության կայունացումն է: Բացի դրանից, ռադիոկայանի կարծիքով՝ կարևոր դեր է խաղացել «48-րդ բրիգադի»՝ տեղական իշխանությունների նկատմամբ լոյալ զինված խմբի գործունեությունը, որը խոչընդոտում փախստականներով նավերի ճանապարհմանը Սաբրատա նավահանգստից:
Վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարարության տվյալները՝ Europe1-ը պնդում է, որ Աֆրիկայից Եվրոպա միգրանտների հոսքը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է ավելի քան կիսով չափ: Այսպես, հուլիսին Իտալիայի գերատեսչությունը հայտնել է երկիր ժամանած 13,5 հազար միգրանտների մասին, մինչդեռ 2016 թվականի հուլիսին այդ թիվը հասնում էր 30,5 հազարի:
Ռադիոկայանը նշում է, որ Եվրոպա միգրացիոն հոսքի զգալի նվազումը բացատրվում է ոչ միայն Լիբայի տարածքային ջրեր նավերի համար մուտքի սահմանափակումներով, այլև Լիբիայում հրադադարի շուրջը հուլիսին ձեռք բերված համաձայնությամբ, որը նպաստել է երկրի «քաղաքական իրադրության կայունացմանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: