Բաժիններ՝

Ամերիկյան օդուժը կհամալրեն շուրջ հազար թևավոր միջուկային հրթիռներ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin և Raytheon կորպորացիաների հետ կնքել են ամերիկյան ռազմավարական զինանոցի համար նոր միջուկային թևավոր հրթիռի մշակման պարտավորագրեր: Օգոստոսի 24-ին այս մասին հաղորդել է Reuters-ը:

Յուրաքանչյուր համաձայնագրի արժեքը կազմում է 900 միլիոն դոլար: Չորսուկես տարում երկու ընկերությունները պետք է առանձին-առանձին մշակեն թևավոր հրթիռի նախատիպ հեռահար շառավղով ռմբակոծիչների համար: Այնուհետև զինվորականները կընտրեն իրենց համար առավել համապատասխան տարբերակը:

Պլանավորվում է գնել շուրջ հազար թևավոր հրթիռ, ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031