Բաժիններ՝

Թաիլանդի` դատավճռին սպասող նախկին վարչապետը կորել է

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը, որը պաշտոնից հեռացվել էր 2014 թվականի քաղաքական ճգնաժամի ընթացքում, չի ներկայացել իր քրեական գործով դատավճռի հրապարակմանը՝ պատճառ բռնելով առողջական վիճակը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Թագավորության կառավարության փոխվարչապետ Փրավիթ Վոնգսուվանը ենթադրել է, թե Չինավաթը կարող էր փախչել երկրից: Տեղեկություններ այն մասին, թե որտեղ կարող է գտնվել նա, չկան:

50-ամյա Չինավաթին սպառնում է 10 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն: Կին քաղաքական գործչին մեղադրում են գանձարանի բազմամիլիարդանոց կորուստների մեջ, որոնք երկիրը կրել է բրինձ աճեցնող ֆերմերների դրամատրման սխեմայի շրջանակներում:

Դատարանը նշանակել է դատավճռի կայացման նոր ժամկետ՝ սեպտեմբերի 27-ը: Նաեւ դատարանը մտադիր է հասնել Չինավաթի կալանքին, եթե չհաստատվի, որ նա իրոք ականջի հիվանդություն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս