
Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կհամակարգեն գործողությունները ԿԺԴՀ-ի նկատմամբ

Տոկիոն և Սեուլը կարևոր են համարում Փենյանի գործողություններին պատասխանել Վաշինգտոնի հետ համատեղ: Այս մասին, ինչպես օգոստոսի 25-ին հայտնել է Kyodo գործակալությունը, համաձայնության են եկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքներով:
«Ես (Հարավային Կորեայի նախագահին) հայտնեցի, թե ցանկանում են, որ մեր երեք երկրները գործեն միամահամուռ»,- մեջբերում է գործակալությունը Ճապոնիայի վարչապետի խոսքից: Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահը լիովին համաձայնել է այդ մոտեցմանը:
Կորեական թերակղզում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Օգոստոսի 21-ին տարածաշրջանում սկսվել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի Ulchi – Freedom Guardian հրամանատարաշտաբային զորավարժությունները: ԿԺԴՀ-ն դրանք ընկալել է որպես թշնամական գործողություններ, որոնք սաստկացնում են լարվածությունը Կորեական թերակղզում, և վճռականորեն դատապարտել է զորավարժությունների անցակցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: