Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահը երեք ամսում 26 հազար եվրո է ծախսել դիմահարդարման վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք ամսում 26 հազար եվրո է ծախսել վիզաժիստի ծառայությունների վրա: Այդ մասին գրել է Closer թերթը՝ վկայակոչելով Le Point հանդեսը:

«Երևում է՝ Էմանուել Մակրոնը շատ է կապված իր վիզաժիստի հետ: Նախագահը ցանկացել է, որ նա գտնվի Ելիսեյան պալատում»,- նշվում է հրապարակման մեջ: Հոդվածում նաև ասվում է, որ բոլոր հանգամանքներում գրավիչ տեսք ունենալը կարևոր է, բայց թանկ, և Մակրոնի ծախսերն ակնհայտորեն ցուցադրում են դա: Լրագրողները գտել են երկու հաշիվ, որոնք վկայում են հանրապետության ղեկավարի 10 հազար եվրո և 16 հազար եվրո ծախսերի մասին:

Նշվում է, որ վիզաժիստին կոչում են Նատաշա, նա ընտրարշավի ժամանակ Մակրոնի հետ է աշխատել:

Closer-ում շարադրված տեղեկատվության համաձայն, երկրի ներկայիս առաջնորդի նախորդը՝ Ֆրանսուա Օլանդը, իր վարպետին ամսական վճարում էր մոտավորապես 6 հազար եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս