Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ներառել են ռուսաստանցի վեց ֆիզիկական անձի և երեք ընկերությունների՝ Իրանից Սիրիա նավթ մատակարարելու համար:
«ՀԱՊԿ-ի հետ կապված այլ խնդիրներ էլ են ծագելու. մասնավորապես՝ զենքի վաճառքը, որ կլինի հետագայում, նաև՝ Ռուսաստանի և մնացած երեք սուբյեկտի միջև կապը»։
Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը, ով վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, չի պատրաստվում լքել նահանգների տարածքը:
Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ։
Հյուսիսային եւ Հարավային Կորեաները 65 տարվա ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 22-ին կմիացնեն ճանապարհը ապառազմականացված գոտում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոյեմբերի 21-ին կուղեւորվի Բրյուսել՝ հանդիպում անցկացնելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:
Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության:
Իրաքի F-16 կործանիչները նոյեմբերի 20-ին Սիրիայի տարածքում մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի առնչության վերաբերյալ հայտարարությունները։
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին գոնե հաղթողների մասով անակնկալների չի սպասում:
Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները:
Սաուդյան Արաբիան պատրաստ է սպառազինությունների այլընտրական աղբյուրներ փնտրել՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության ֆոնին համագործակցությունից ավանդական մատակարարների հրաժարման պատճառով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էական չէ, դրանից ավելի գլոբալ հարցեր են քննարկվում, և այդ համատեքստում գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է.
Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին:
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները դեմ են արտահայտվել այն բանին, որ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ժառանգի գահը՝ կապված լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը նրա մեղսակցության մեղադրանքների հետ:
Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել:
ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ։
ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO)։
Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի եւ նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:
«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2018 թվականի մարտից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած Է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել Ջոնս Հոփքինսի համալսարանին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) արձանագրել է ամբողջ աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսի ոչնչացումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար:
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
Սաուդյան Արբիան կոչ է անում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին:
ԵՄ-ում մնացող 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը: