Մեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը «ոչ օտարերկրյա դավադրությունների ռազմադաշտ է, ոչ էլ ուրիշների հավակնությունների իրականացման հարթակ»։
Նա միաժամանակ դատապարտել է Իսրայելի հարվածները՝ Սիրիայի հարավային շրջաններում շարունակվող իսրայելական գործողությունների ֆոնին։
Նախօրեին օկուպացված Գոլանի բարձունքների մոտակա բնակավայրերի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «իսրայելական ագրեսիան»՝ հարձակումներն անվանելով «Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»։
Ահմեդ աշ-Շարաան ընդգծել է, որ սիրիական իշխանությունները հավատարիմ են մնում երկրի տարածքային ամբողջականության և կայունության պահպանմանը։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ պայքարում Իսրայելին Սիրիայի ներկայիս իշխանություններով «փոխարինելու» հնարավորությունը։

